Մարտի 11-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել 38-ամյա Հենրիկ Ի.-ն եւ հայտնել, որ գիշերը փախցրել են իրենց շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 22-ամյա Հայկ Խ.-ն. նա ավտոմեքենայով հայտնաբերվել է «Մալաթիա» տոնավաճառի մոտ:
Կատարվում է քննություն:




























