Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները մարտի 11-ին, ժամը 18-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 57-ամյա Գրիգոր Ֆ.-ին:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2001 թ. փետրվարի 15-ից նա հետախուզվում էր ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով:

Գրիգոր Ֆ.-ն կալանավորված է: