Մարտի 11-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 50-ամյա Արծրուն Հ.-ին եւ 38-ամյա Վրեժ Ա.-ին:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում է, որ պարզվել է, թե նրանք 2010 թ. դեկտեմբերին Արզնի գյուղի տարածքում գտնվող մի հիմնարկության տարածքից գողացել են  մետաղյա իրեր:

Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ:

Արծրուն Հ.-ն եւ Վրեժ Ա.-ն ձերբակալված են: