Թուրքական Կիպրոսի ոստիկանությունն ազատ է արձակել եվրոպացի երկու խորհրդարանականներին այն բանից հետո, երբ մի քանի ժամ պահել է նրանց` Կիպրոսի հյուսիսային հատվածի սահմանափակ ռազմական տարածք մուտք գործելու համար: Այդ մասին հայտնել է Եվրախորհրդարանի հույն-կիպրացի անդամը, գրում է Hurriyet Daily News and Economic Review-ն:
Լեհ պատգամավորներ Յարոսլավ Լեշեկ Վալենսան եւ Արտուր Զասադան ազատ են արձակվել, բայց հրաժարվել են լքել ոստիկանական բաժանմունքը, քանի դեռ ազատ չեն արձակվել կիպրացի հույները, որոնց ձերբակալել էին իրենց հետ: Վալենսան Լեհաստանի նախագահ Լեխ Վալենսայի որդին է:
Խումբը այցելել էր Ֆամագուստա քաղաքի Վարոշայի լքյալ թաղամաս, որը գտնվում է թուրքերի վերահսկողության տակ: Նրանց վրա էին հարձակվել զինվորներն ու տեղափոխել ոստիկանատուն:





























