Երեւանում «Դինամո» մարզադաշտի մոտից այսօր՝ մարտի 13-ին ժամը 17-ի սահմաններում անհայտ անձինք առեւանգել են աշխարհի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Հայ ազգային կոնգրեսի համակիր Սամսոն Խաչատրյանին եւ տարել անհայտ ուղղությամբ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ՀԱԿ-ից, նրա վրա հարձակվողները եղել են դիմակներով: Ներկայումս, ՀԱԿ-ում դեռ տեղեկություն չունեին, թե որտեղ է գտնվում Ս. Խաչատրյանը:

Նախնական տեղեկություններով, նա ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժանմունքում է: ՀԱԿ-ի համակիրներն այս պահին հավաքվում են ոստիկանության Կենտրոնականի բաժնի մոտ: