Քուրդ հայտնի երգիչ Իբրահիմ Թաթլիսեսը զինված հարձակման է ենթարկվել: Նա հրազենային վնասվածք է ստացել` վիրավորվելով գլխից: Երգչին վիրահատել են, սակայն նա գտնվում է ծանր վիճակում, հաղորդում է CNN Turk-ը:

Երգիչը հարձակման է ենթարկվել հեռուստաշոուի ավարտից հետո՝ շենքի մուտքի մոտ: Նրա ասիստենտը եւս վիրավորվել է:

Ոստիկանությունը փնտրում է հարձակվողներին, որոնք կրակ են բացել սեւ ավտոմեքենայից ու անհետացել հանցագործության վայրից: