Մարտի 13-ին՝ժամը 20.30-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Շմոլ գազից թունավորումով մարտի 13-ի երեկոյան Երեւան քաղաքի  «Սբ.Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երեւան քաղաքի Սարկավագի փողոցի թիվ 13 տան բնակիչներ՝ 35-ամյա Նելլի Ղեւոնդյանը եւ 14-ամյա Թերեզա Ռուշանյանը:  

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: