Մարտի 12-ին`ժամը 21.13-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Զավարյան փողոցի 1ա շենքի թիվ 72 բնակարանի բնակիչը մարտի 12-ի երեկոյան տանը միայնակ գտնվելիս կաթված է ստացել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրենք ահազանգ են ստացել, որ նա վատառողջ լինելու պատճառով չի կարող բացել բնակարանի դուռը:
Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը, որտեղ կաթվածահար վիճակում հայտնաբերվել է 86-ամյա Ժիրայր Մուրադյան, որին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն եւ հանձնվել շտապօգնության ծառայության աշխատակիցներին:




























