Ահազանգ է ստացվել, որ մարտի 13-ին ժամը 14-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի հարակից «Դալմայի այգիներ» կոչվող տարածքում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.11-ին, մարվել՝ 14.22-ին:
Այրվել 500 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
Հիշեցնենք, որ «Դալմայի այգիների» տերերը երկար ժամանակ բողոքի ակցիաներ էին անցկացնում, բողոքելով, որ պետությունն իրենցից խլում է այդ տարածքները:




























