Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում մարտի 12-ի երեկոյան հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.54-ին, մարվել`21.00-ին:
Այրվել են Ե. Մարտիրոսյանին պատկանող «Տոյոտա» մակնիշի 22 ԼՏ 518 համարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկը եւ սրահը:
Նույն օրը՝ժամը 22.41-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Բաղրամյան գյուղում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այրվել են Վ. Մկրտչյանին պատկանող տան նախասրահը եւ ննջասենյակը՝ իր գույքով:




























