Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները մարտի 13-ին «Հաղթանակ» զբոսայգու տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել երկու տղամարդու:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նրանք ժամը 11.30-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում կտրել են «Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող ոռոգման ջրի խողովակներն ու «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայով փորձել դուրս հանել զբոսայգուց:
Կատարվում է քննություն:




























