Ոստիկանության Ախուրյանի բաժնում մարտի 12-ի երեկոյան հաղորդում է ստացվել, որ մարտի 9-ին, ժամը 17.47-ին, հրդեհ է բռնկվել 46-ամյա Մարգուշ Մ.-ին պատկանող երկհարկանի տանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 20.00-ին, մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետեւանքով այրվել է տան ձեղնահարկը եւ ներսում եղած ամբողջ գույքը, ինչի հետեւանքով պատճառվել է 8 մլն դրամի նյութական վնաս:
Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են: Կատարվում է քննություն:




























