Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը, թեեւ ժամանակավորապես է նշանակվել այդ պաշտոնում, սակայն արդեն հասցրել է կադրային փոփոխություններ անել բուհում:

NEWS.am-ի տեղեկություններով, նա նշանակվելուց անմիջապես հետո փոխել է բուհի աշխատակազմի ղեկավարին: Դումանյանը նախկին ռեկտոր Գոհար Քյալյանի  մտերիմ ու հավատարիմ ղեկավար Վարդան Վարդազարյանին փոխարինել է իր  ղեկավարած այլ հիմնարկի՝  Առողջապահության ինստիտուտի աշխատակազմի ղեկավար Գագիկ  Սայադյանով:

Հիշեցնենք, որ վերջինս Առողջապահության ինստիտուտ էր տեղափոխվել ամիսներ առաջ, երբ վարչապետի հանձնարարությամբ կադրային փոփոխություններ եղավ առողջապահության նախարարությունում եւ ի թիվս այլ պաշտոնայնաների ազատվեց նաեւ Գագիկ Սայադյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Գոհար Քյալյանը եւ եւս 4 բուհերի ռեկտորներ ազատվել էին աշխատանքից եւ այդ պաշտոններում նշանակվել ռեկտորի պաշտոնակատարներ: