Չորս մարդ է զոհվել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի` Զուվարա քաղաքի վրա կատարված հարձակման արդյունքում, հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով «Ալ-Արաբիան»: Մահացածների ինքնությունը չի հաղորդվում:

Տրիպոլիից 100 կմ հեռու գտնվող քաղաքի վրա հարձակումն իրականացվել է արեւմուտքից, արեւելքից եւ հարավից: Ապստամբները ստիպված են եղել նահանջել:

Մարտի 14-ին շարունակվել է Մարսա-Էլ-Բրեգա եւ Աջդաբիա քաղաքների գնդակոծումը:

Ապստամբները հայտարարել են, որ շարունակելու են լրջորեն պաշտպանվել եւ թույլ չեն Քադաֆիի ուժերի առաջխաղացումը դեպի Բենղազի, որտեղ գտնվում է ընդդիմադիր Ազգային խորհրդի կենտրոնակայանը: