Դեղորայքային թունավորումով մարտի 14-ին Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Հայկանիստ գյուղի բնակչուհի, 30-ամյա Կիմա Աղաբեկյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կ.Աղաբեկյանի առողջական վիճակը բավարար է:

Նույն օրը՝ժամը 22.20-ին, տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով նույն հիվանդանոց է տեղափոխվել Երեւան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 62-րդ շենքի թիվ 16 բնակարանի բնակչուհի, 18-ամյա Դիանա Մարտիրոսյանը:

Դ.Մարտիրոսյանի առողջական վիճակը միջին ծանրության է: