Արարատի մարզի Արալեզ գյուղի հարակից տարածքում մարտի 14-ին հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.25-ին, մարվել`15.15-ին:

Այրվել է 1,5 հա խոտածածկ տարածք եւ Մ.Թեւանյանին պատկանող 170 հատ պտղատու ծառ: