Երեւանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մարտի 16-17-ին, ժամը 15-ին եւ մարտի 18-ին, ժամը 13-ին կանցկացվեն հրապարակախոս, քաղաքագետ Տիգրան Հայրապետյանի օրեր:
Օրերի ընթացքում կկազմակերպվի նվիրատվություն Տիգրան Հայրապետյան գրադարանին, որը կհամալրվի ուսուցչին ամենաանհրաժեշտ գրքերով, ուսուցման այլ միջոցներով, եզակի հրատարակության նմուշ-գրքերով:
Օրերի ընթացքում վարպետության դաս կանցկացնեն քաղաքագետ Աղասի Ենոքյանը, արվեստաբան Նազենի Ղարիբյանը, քաղաքագետ Արթուր Ավթանդիլյանը, հայագետ-կովկասագետ Ալեքսան Հակոբյանը:
Տիգրան Հայրապետյանը բազմաթիվ վերլուծական հոդվածների ու ուսումնասիրությունների հեղինակ է: Նա մահացել է 1999-ին Երեւանում ավտովթարից:





























