Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները մարտի 13-ի երեկոյան Երեւան-Մեղրի ճանապարհի 134-րդ կմ-ին կանգնեցրել են 39-ամյա Միխայիլ Ն.-ի վարած «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է 2 մացառախոզի, 5 անտառային թռչնի որսի միս, երկփողանի եւ «Կարաբին» տիպի  հրացաններ,  տարբեր տրամաչափի 50 փամփուշտ եւ 12 մմ տրամաչափի  6 պարկուճ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Միխայիլ Ն.-ն հայտարարել է, որ օրինական կերպով իրեն պատկանող հրացաններով ապօրինի որսը կատարել է ԼՂՀ Տիգրանավան գյուղին հարակից տարածքներում, ընկերոջ` 21-ամյա Արսեն Բ.-ի հետ միասին:

Հրացանները, փամփուշտներն ու որսն առգրավված են: Թե առգրավելուց հետո ինչ են արել որսի հետ, չի հաղորդվում:

Կատարվում է քննություն: