Ոստիկանության Սպիտակի բաժնում մարտի 14-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Խաչակապ գյուղի հարակից տարածքից  գողություն են կատարում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, 45-ամյա Աշոտ Հ.-ն եւ 39-ամյա Արթուր Մ.-ն` «ԻԺ-27156» ավտոմեքենայով, Նոր Խաչակապ գյուղի տարածքում կայանված էքսկավատորից փորձել են դետալներ գողանալ, սակայն նկատելով   պահակին` գցել են գողոնն ու ավտոմեքենայով դիմել փախուստի:

Նույն օրը, ժամը 17.40-ին, ճանապարհային ոստիկանության եւ Սպիտակի բաժնի ծառայողները Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին նրանց հայտնաբերել եւ բերման են ենթարկել բաժին:

Կատարվում է քննություն: