Գյումրիի ոստիկանները մարտի 14-ին թմրամիջոց պատրաստելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով, Գյումրիի տներից մեկից բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 44-ամյա Արտավազդ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զննությամբ նշված տնից հայտնաբերվել են տարբեր տարաներ՝ յուրահատուկ հոտով հեղուկներով, ներարկիչներ եւ «կաֆետին» դեղամիջոցի տուփ:
Արտավազդ Մ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, որը պատրաստել է իր օգտագործման համար:
Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է քննություն:





























