Ռուսաստանում կազմել են երկրում հայտնի կանանց վարկանիշային աղյուսակը, որտեղ երկու վրացուհի է հայտնվել:
Ինչպես հաղորդում է վրացական «Ամբեբի» գործակալությունը, հարցմանը մասնակցել է 1600 մարդ, ըստ որի պարզվել է, որ բնակչության համար ռուս կնոջ խորհրդանիշ է համարվում Ալլա Պուգաչովան:
Առաջին հնգյակում է հայտնվել նաեւ երգչուհի Սոֆիա Ռոտարուն:
Լավագույն տասնյակում են հայտնվել քաղաքական գործիչ Իրինա Խակամադան, երգչուհիներ Նադեժդա Բաբկինան եւ Վալերիան, հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը եւ դերասանուհի Չուլպան Խամատովան: Նրանց շարքում է հայտնվել նաեւ հայտնի վրացի երգչուհի Թամարա Գվերդծիթելին եւ հաղորդավարուհի Թինա Կանդելակին:
Ըստ գործակալության սա բավականին ուրախալի փաստ կլինի Թամարա Գվերդծիթելիի համար, քանի որ, նա, բացի նրանից, որ երկար ժամանակ գործում է Ռուսաստանի հասարակական պալատում, այլեւ ակտիվորեն մասնակցում է քաղաքական եւ սոցիալական կյանքին եւ պատրաստվում է դառնալ պատգամավոր, իսկ հետո՝ նաեւ մշակույթի նախարար:




























