Գերմանիայում դատարանն այսպես կոչված «շարիաթի ոստիկանության» 7 անդամի մեղավոր է ճանաչել համազգեստ կրելու կանոնները խախտելու համար:

Ինչպես հաղորդում է DPA-ը, դատարանը 300-1800 եվրոյի չափով տուգանել է 27-37 տարեկան տղամարդկանց:

2014 թվականին «շարիաթի ոստիկանություն» գրությամբ նարնջագույն բաճկոններ կրող տղամարդկանց մի խումբ «հերթապահել է» Վուպերտալ քաղաքի փողոցներում: Նրանք թռուցիկներ են բաժանել՝ այդ շրջանը «շարիաթի կողմից վերահսկվող գոտի» հայտարարելով, որտեղ արգելված են ալկոհոլը, երաժշտությունն ու պոռնոգրաֆիան:

Նրանց արդարացրել էին 2016-ին, սակայն դաշնային դատարանը գործի կրկնակի քննություն է նշանակել: