ԱՄՆ-ին համար դժվար կլինի պաշտպանել Թրամփի առաջարկն ԱՀԿ-ում՝ ավտոմեքենաների եւ ավտոպահեստամասերի մաքսատուրքերի սահմանման համար, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ներմուծվող որոշ տրանսպորտային միջոցներ եւ ավտոպահեստամասեր «սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգության համար»:
Մինչև 25% ավտոմեքենաների եւ ավտոպահեստամասերի մաքսատուրքերն անօրինական կհամարվեն, եթե չստանան ԱՀԿ բացառությունը, որը տրվում է ազգային անվտանգության դեպքերում:
ԱՀԿ Բողոքարկիչ մարմնի նախկին ղեկավար Ջորջ Աբի-Սաաբը հայտարարել է, որ կասկածներ ունի՝ կապված այն բանի հետ, որ ազգային անվտանգության փաստարկը կդիմանա իրավաբանական մարտահրավերին:
«Կարծում եմ՝ եթե ես իրավաբան լինեի, չէի համաձայնի ընդունել այդ գործը ոչ միայն բարոյական նկատառումներով, այլ նաեւ այն պատճառով, որ այդ գործը դժվար կլինի պաշտպանել»,- ասել է նա:
ԱՄՆ-ը դեռեւ մաքսատուրքեր չի սահմանել, քանի որ բանակցությունների համար 180 օր է տվել ԵՄ-ին, Ճապոնիային եւ այլ խոշոր արտահանողներին:





























