Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կարգադրել է երկրի Զինված ուժերը բերել լիարժեք պատրաստականության երեքշաբթի առավոտյան Կոսովոյի ոստիկանության կողմից Կոսովոյի հյուսիսում եւ Մեթոհիայում 13 սերբերին կալանելու հետեւանքով, հայտնել է ազգային հեռուստատեսությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«ROSU ստորաբաժանումները (Կոսովո ինքնահռչակ հանրապետության ՆԳՆ-ի հատուկ նշանակության զորքերը) ներխուժել են սերբական չորս համայնքների տարածք Կոսովոյի հյուսիսում: Բերման են ենթարկվել Կոսովոյի ոստիկանության ազգությամբ սերբ աշխատակիցները եւ այլ քաղաքացիներ. բերման ենթարկվածների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան: Նախագահ Վուչիչը կարգադրել է Սերբիայի բանակի բոլոր ստորաբաժանումները բերել լիարժեք պատրաստականության, ՆԳՆ-ի հատուկ նշանակության զորքերն արդեն գտնվում են լիարժեք պատրաստականության մեջ»,-հաղորդում է հեռուստաալիքը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Կոսովոյի ոստիկնաությունը բերման է ենթարկել ազգությամբ սերբ 13 տեղաբնակների:





























