«Առավոտն» իր խմբագրականում հետեւյալ հարցադրումն է անում. «Ինչո՞ւ է ոստիկանությունը Վրաստանում բարեփոխվել, իսկ մեզ մոտ՝ ոչ, եւ պատասխանում. «Հարեւան երկրում երկու գործոն է դեր խաղացել. 1. իշխանությունների քաղաքական կամքը, 2. Արեւմուտքից եկած հսկայական օգնությունը։ Առաջինը, ենթադրենք, մեզ մոտ կա։ Մնում է փողը։ Բայց ես խիստ կասկածում եմ, որ մենք այս գծով օգնություն ենք ուզել ու մեզ չեն տվել։
Բարեփոխումների հաջորդ քայլերից մեկը, իմ կարծիքով, պետք է լինի հետեւյալը՝ ՀՀ նախագահը գնա դատախազության կոլեգիայի նիստի եւ ասի՝ «Այ անբարոյականներ, մարտի 1-ին 10 մարդ է սպանվել, մի՞թե երեք տարում հնարավոր չէր այս հանցագործությունները բացահայտել»։





























