Շքեղ զարդեր, դիզայներական հագուստ եւ օծանելիք. ահա, թե ինչի վրա է լոնդոնյան Harrods-ում 16 մլն ֆունտ ստերլինգը ծախսել ադրբեջանցի բանկիր Ջահանգիր Հաջիեւի կինը՝ Զամիրա Հաջիեւան, հաղորդում է AP-ը:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները պահանջում են բացահայտել եկամտի աղբյուրը:

55-ամյա Հաջիեւան շոփինգի համար օրական 600 000 ֆունտ ստերլինգ է ծախսել: Սակայն դրանով նա չի սահմանափակվել: Նա 5,75 մլն ֆունտ ստերլինգ է ծախսել Boucheron եւ Cartier զարդերի համար, ինչպես նաեւ նորաձեւ բրենդների հագուստ գնել, այդ թվում՝ Dennis Basso, Celine, Fendi եւ Christian Dior:

Այժմ Հաջիեւայի ամուսինը ձերբակալված է: Մեծ Բրիտանիայի իշխանությունները ցանկանում են իմանալ, թե ինչ միջոցներ է զույգը նգել Նայթսբրիջի տունը 11,5 մլն ֆունտով եւ գոլֆ ակումբը՝ Ասկոտեում 10,5 մլն ֆունտով:

Հաջիեւան հայտնվել էր ուշադրության կենտրոնում Harrods-ում մեծ գումարներ վատնելուց հետո:

Մասնավորապես, նա 4 մլն ֆունտ ստերլինգ է ծախսել Boucheron ոսկերչական բուտիկներում, 1,75 մլն ֆունտ՝ Cartier-ում: 1 մլն ֆունտ է ծախսել Harrods խաղալիքների բաժնում, 250 000 ֆունտ՝ օծանելիքի բաժնում, 30 000 ֆունտ՝ բելգիական Godiva շոկոլադների համար, 2400 ֆունտ՝ գինու եւ սպիրտային խմիչքների համար:

Հաջիեւայի ամուսինն Ադրբեջանի Միջազգային բանկի պետական վերահսկողության ղեկավարներ էր 2001 թվականից: 2015 թվականին նա հրաժարական տվեց, ապա 15 տարվա ազատազրկման դատապարտվեց խաբեության համար: Դատարանը բանկին պարտավորեցրել է մոտ 39 մլն դոլար վճարել:

Հաջիեւային կարող են արտահանձնել Ադրբեջանին:

2011 թվականին հրապարակված փաստաթղթում ասվում է, որ Հաջիեւը 15 մլն ֆունտով իտալական Սարդինիա կղզում վիլլա է ձեռք բերել, ինչպես նաեւ 5 մլն ֆունտով տուն եւ 2 մլն ֆունտով բնակարան՝ Բաքվում:

Քննիչները նաեւ նշում են, որ զույգն օգտվում էր 42,5 մլն դոլար արժողությամբ Gulfstream G550 ինքնաթիից, որը գնել էր Հաջիեւի հետ կապ ունեցող ընկերությունը: