Սպիտակ տան ավագ խորհրդական եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները մեկնել է Մերձավոր Արեւելք:

Ինչպես հայտնում է Reuters-ը, Քուշները, Մերձավոր Արեւելքի հարցով դեսպանորդ Ջեյսոն Գրինբլաթթն ու Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ավի Բերկովիցը ժամանել են Ռաբաթ, որից հետո կմեկնեն Ամման եւ Երուսաղեմ:

Նշվում է, որ այցը նման է Քուշների եւ Գրինբլաթթի փետրվարին կատարած այցին, որը նպատակ ուներ աջակցություն ստանալ մերձարեւելյան խաղաղ ծրագրի տնտեսական հատվածի հարցում, որը նրանք մշակում են Թրամփի անունից:

Այդ ծրագիրը, որը Թրամփն անվանել է «դարի գործարք», նպատակ ունի խթանել արաբական դոնոր երկրների ներդրումները Արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում:

Պաղեստինցի առաջնորդները կտրուկ քննադատել են ջանքերը: