ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է քաղաքացիներին կոչ անի դադարեցնել սպառնալիքները: Այս մասին մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով, նման կոչի բացակայությունը, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ մեխանիզմների բացակայությունը, այդ թվում, կոռուպցիայի դեմ պայքարում, մտահոգություն են առաջացնում:
Լարիսա Ալավերդյանը շեշտեց, որ ցավոք, Հայաստանի իշխանությունների կողմից վիրավորանքները դադարեցնելու կոչեր չկան:
Նա տարակուսանք հայտնեց Ղարաբաղի ղեկավարության հասցեին Ջիվան Աբրահամյանի սպառնալիքներին ի պատասխան Ոստիկանության գործողությունների վերաբերյալ:
«Այդ երիտասարդին հարկավոր է պատասխանատվության ենթարկել, քանի որ նա սպանության սպառնալիքներ է հնչեցրել:
Անբավարար է նաեւ բարձրագույն իշպանության ներկայացուցիչների արձագանքը, այդ թվում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի: Մենք չեն ստեսնում այդ կոչերի քաղաքական եւ իրավական գնահատականը», - հավելեց առաջին օմբուդսմենը:
Իրավապաշտպանը վստահություն հայտնեց, որ հասարակությունում նման երեւույթների առկայությունը խոսում է վտանգի մասին, որում գտնվում են իշխանությունները՝ հիշեցնելով Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Եժի Նովակովսկու խոսքերն այն մասին, որ հասարակական վստահության պաշարը, կարող է շատ արագ սպառվել:
«Մեծ է գիտակցության բարձր մակարդակով քաղաքացիական հասարակության դերը, որը պետք է արձագանքի այդ գործողություններին, սակայն ինչպես տեսնում ենք, Հայաստանում դրա հետ կապված մինչեւ հիմա խնդիրներ կան:
Անթույլատրելի է իշխանափոխությունից մեկ տարի անց շարունակել փակել փողոցները: Եթե առաջ դա արվում էր անօրիանկան իշխանության նկատմամբ, ապա անհասկանալի է, թե ինչու նման գործելակերպը կիրառվում օրինական, լեգիտիմ իշխանության նկատմամբ», - նկատեց Ալավերդյանը:
Ալավերդկանի խոսքով՝ հասարակական գիտակցության հետ մանիպուլյացիաները եւ մեկ տարի առաջ հնչեցված կարգախոսներից եւ նպատակներից շեղելու փորձը սկսվել են հեղափոխությունից անմիջապես հետո:
Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերը եւ ելքերը փակելու հայտնի կոչի մասին՝ Ալավերդյանը դատապարտեց նման երեւույթը, նշելով, որ քաղաքացիները, ըստ էության միայն արձագանքել են իրենց առաջնորդի կոչին՝ վստահելով նրան:
«Սա, ըստ էության, դատական իշխանությունը գործադիր իշխանությանը ենթարկեցնելու փորձ է: Պետք է նաեւ դադարել որոշակի գործողություններ կատարել ԶԼՄ նկատմամբ: Գործողություններ ասելով ես նկատի ունեմ նաեւ հայտարարություններն այն մասին, որ այս կամ այն լրատվամիջոցը աշխատում է նախկին իշխանությունների փողերով եւ այլն», - ասաց նա:





























