Եղեգնաձոր քաղաքի հարակից «Փորձադաշտ» կոչվող տարածքում մարտի 15-ին հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻն փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.52-ին, մարվել`15.16-ին:
Այրվել են 500 քմ մակերեսով խաղողի այգի, 25 պտղատու ծառ եւ 25 հա խոտածածկ տարածք:




























