Եվրոպական հանձնաժողովը կոչ է անում ԵՄ երկրներին սկսել միությանն Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության մասին բանակցությունները, հաղորդում է AP-ը:

ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին խորհուրդ է տվել սկսել բանակցությունները որքան հնարավոր է շուտ:

«Նրանք պատրաստ են, դա մեր գնահատականն է»,- ասել է նա:

Հայտնի չէ՝ արդյոք անդամ պետությունները կաջակցեն այդ քայլը:

Մոգերինիի խոսքով՝ Ալբանիան եւ Հյուսիսային Մակեդոնիան «չեն անդամակցի միությանը վաղը, դա բարդ գործընթաց է»: