ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շարունակում է պնդել, որ չինական Huawei տեխնոլոգիական հսկան կատարում է Պեկինի հրամանները:
«Huawei-ն գործիք է Չինաստանի կառավարության ձեռքում: Նրանք սերտ կապի մեջ են: Եվ սա այն է, ինչն ամերիկացիները դժվար են հասկանում»,- ասել է Պոմպեոն Fox Business-ի հետ զրույցում:
Նախօրեին Huawei Technologies Co Ltd-ն միջնորդություն էր ներկայացրել Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների հետ կապված ԱՄՆ կառավարության դեմ հայցի հարցով որոշման կայացման մասին:
Պոմպեոն չի մեկնաբանել հայցը, սակայն նշել է, որ ԱՄՆ կառավարությունը կարծում է, որ ընկերությունը սպառնալիքի տակ է դնում ԱՄՆ ազգային անվտանգությունը:
Huawei-ն բազմիցս հերքել է, որ վերահսկվում է Չինաստանի կառավարության, զինվորականների կամ հետախուզական ծառայությունների կողմից:




























