ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին զեկույցի հրապարակումից հետո իր առաջին հանրային ելույթում ասել է, թե ինչու մեղադրանք չի առաջադրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հաղորդում է BBC-ը:
«Մենք հաշվի ենք առել արդարադատության նախարարության բազմամյա քաղաքականությունը, նախագահին չեն կարող հանցագործության մեղադրանք առաջադրել, քանի դեռ նա զբաղեցնում է այդ պաշտոնը, դա ոչ սահմանադրական է»,- ասել է Մյուլերը:
Թրամփը զեկույցը «հրաշալի» է անվանել: Նրա կարծիքով՝ «գործարք» չի եղել:
«Ռուսաստանը միջամտել է ընտրություններին եւ փորձել է աջակցել թեկնածուներից մեկին»,- ասել է Մյուլերը՝ մեկ անգամ եւս կրկնելով, որ Ռուսաստանի հետ Թրամփի քարոզարշավի «գործարքի մասին բավարար ապացույց» չունի:
«Մենք պաշտոնապես փակում ենք հատուկ դատախազի գրասենյակը, եւ ես հեռանում եմ այդ պաշտոնից»,- հայտարարել է նա:





























