Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին մեղադրել է անբարեխիղճ բանակցություններ վարելու մեջ: Երկրի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ը փետրվարի 13-ին միջուկային փորձարկում է անցկացրել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումից մի քանի օր առաջ, հաղորդում է Reuters-ը:

«Այդպիսով, ԱՄՆ-ը ցույց է տվել, որը խնդիրները լուծում են ուժով՝ չնայած հրապարակայնորեն հայտարարում են երկխոսության ճանապարհով լուծման մասին»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները «վիրավորել են ղեկավարությանը՝ Հյուսիսային Կորեան հանցավոր ռեժիմ անվանելով»:

Նաեւ նշվում է, որ եթե Վաշինգտոնը չփոխի իր դիրքորոշումը, ապա Հյուսիսային Կորեան չի հրաժարվի միջուկային զենքից: