Մերձավոր Արեւելքում խաղաղությունը հնարավոր է միայն Պաղեստինի պետության ստեղծման դեպքում: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հորդանանի թագավոր Աբդուլլան, հաղորդում է Reuters-ը:
Թագավորական պալատի հայտարարության մեջ ասվում է, որ Աբդուլլան անհանգստացած է իսրայելապաղեստինյան հակամարտության հարցով ԱՄՆ ծրագրերով:
Հորդանանը մտահոգված է, որ ծրագիրը կարող է հրաժարվել երկու պետությունների հիմքով հակամարտության լուծումից, որոնց աջակցում է ՄԱԿ-ն ու աշխարհի երկրների մեծամասնությունը:
Հորդանանի պաշտոնական անձանց խոսքով՝ այդ ծրագիրը կասկածի տակ է դնում թագավոր Աբդուլլայի խնամակալությունը Երուսաղեմում մուսուլմաններին եւ քրիստոնյաներին: Ամմանը հատկապես զգայուն է Երուսաղեմում ցանկացած փոփոխություններին:
Ի նշան Քուշների այցի դեմ բողոքի փողոց են դուրս եկել տասնյակ հորդանանցիներ: «Դարի գործարքը տեղի չի ունենա: Հեռու՛, ԱՄՆ»,- վանկարկել են ցուցարարները:





























