Բրազիլիայի կառավարությունը Երեւանում իր դեսպանության միջոցով Հայաստանի կառավարությանը կնվիրաբերի ավելի քան 80 հազար  դոլլարի արժողությամբ սարքավորումներ, ինչպես նաեւ մեկ արտաճանապարհային մեքենա:

Բրազիլիայի դեսպանատան մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ սարքավորումները նախատեսված են Բնապահպանության նախարարության վտանգավոր եւ թունավոր նյութերի վերահսկման լաբորատորիայի համար:

Նվիրատվությունը Բրազիլիայի կառավարության Հումանիտար Օգնության ծրագրի մաս է՝ ի պատասխան ՀՀ կառավարության միջազգային օգնության խնդրանքի Նուբարաշենի թունաքիմիկատների եւ այլ թունավոր թափոնների վայրում վնասի վերահսկման գործողությունների վերաբերյալ:

Արարողությունը տեղի կունենա մարտի 18-ին՝ Բնապահպանության նախարարությունում: