Միացյալ Նահանգները կարծում է, որ Ռուսաստանը կարող է ցածր մակարդակով միջուկային փորձարկումներ անցկացնել, որոնք խախտում են այդ փորձարկումների մորատորիումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմական հետախուզության գործակալության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռոբերտ Էշլին, հաղորդում է Reuters-ը:
«Միացյալ Նահանգները կարծում է, որ Ռուսաստանը չի պահպանում այդ փորձարկումների մորատորիումը»,- ասել է նա:
Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին համաձայնագիրը, որը կնքվել էր 1990-ականներին, գլոբալ աջակցություն է ստացել, սակայն պետք է վավերացվի 8 պետության կողմից, որոնք ունեն միջուկային տեխնոլոգիաներ, այդ թվում՝ Իսրայել, Իրան, Եգիպտոս եւ ԱՄՆ: Ռուսաստանն այն վավերացրել է 2000 թվականին:
ՌԴ Պետդումայի պաշտպանական կոմիտեի ղեկավար Վլադիմիր Շամանովը Էշլիի հայտարարությունն «անպատասխանատու» է անվանել:





























