Դատավոր Բրիգիտտե Բիրլյայնը դարձել է Ավստրիայի անցումային կառավարության կանցլեր: Հինգշաբթի այս պաշտոնում նրան նշանակել է երկրի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելլենը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Անցած օրերը հեշտ չէին մեր հանրապետության համար: Մենք ինչ-որ իմաստով նոր տարածք ենք մտել: Սակայն լավ նորությունն այն է, որ մենք այս տարածք ենք մտել ամենաճշգրիտ քարտեզով», -թվիթերում գրել է Վան դեր Բելլենը Բիրլյայնի նշանակման մասին հայտնելուց հետո:
69-ամյա Բիրլյայնը կառավարությունը կգլխավորի մինչեւ սեպտեմբեր, երբ Ավստրիայում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ:
Նա դարձել է պատմության մեջ առաջին կինը, որը գլխավորում է Ավստրիայի կառավարությունը:
Երկուշաբթի Ավստրիայի խորհդարանաը անվստահության քվե էր հայտնել Սեբաստիան Կուրցի կառավարությանը նախկին փոխվարչապետ Հայնց Կրիստիան Շտրախեի մասնկացությամբ քաղաքական սկանդալի ֆոնին:





























