ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա եւ խորհրդական Ջարեդ Քուշները Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ՝ նախքան Վաշինգտոնը կհրապարակի իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման երկարաժամկետ ծրագիրը, հաղորդում է AFP-ը:
Քուշները բանագնաց Ջեյսոն Գրինբլաթի եւ Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկի հետ ժամանել է Երուսաղեմ:
Ավելի վաղ Վաշինգտոնը մտադիր էր ներկայացնել ծրագիրն Իսրայելում ապրիլի 9-ին տեղի ունեցած ընտրություններից եւ Ռամադանի ամսվա ավարտից հետո: Սակայն Իսրայելը եւս մեկ ընտրություն կանցկացնի սեպտեմբերին այն բանից հետո, երբ Նեթանյահուին չհաջողվեց կոալիցիոն կառավարություն ձեւավորել:
«Չնայած նրան, որ երեկ երեկոյան ոչ մեծ միջոցառում եղավ, դա մեզ չի կանգնեցնի: Պատրաստվում ենք շարունակել համատեղ աշխատանքը: Մենք արդյունավետ հանդիպում ունեցանք, որը հաստատում է ԱՄՆ-ի եւ Իսրայելի կապը»,- Նեթանյահուի հետ հանդիպումից հետո ասել է Քուշները:
Քուշների խոսքով՝ ԱՄՆ-ը գնահատում է երկու երկրների միջեւ հարաբերություններն ամրապնդելու հարցում Նեթանյահուի ջանքերը:
Պաղեստինը մերժել է խաղաղ ծրագիրը՝ հայտարարելով, որ Թրամփի գործողությունները ցույց են տալիս, որ նա գործում է Իսրայելի օգտին:





























