Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը մտադիր է հայտարարել Չինաստանի «վատ վարքագծի» մասին, այդ թվում այն, ինչը նա Հարավչինական ծովում արհեստական կղզիների ավելորդ ռազմականացում է անվանել, հաղորդում է AP-ն:
Նրա խոսքով՝ Չինաստանում երկար թռիչքուղիների եւ «ցամաք-օդ» հրթիռների ստեղծումը ավելորդ է եւ դուրս է գալիս պաշտպանական միջոցների շրջանակներից:
Շանահանը զրուցել է լրագրողների հետ Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեի հետ հանդիպումից անմիջապես առաջ ազգային անվտանգության հարցերով համաժողովին:
Պենտագոնում նշել են, որ Շանահանը եւ Ֆենհեն քննարկել են ռազմական հարաբերությունների բարելավման ուղիները:





























