ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկին պահանջել է Մեքսիկայից կասեցնել ԱՄՆ ժամանող անօրինական իմիգրանտների հոսքը: Այդ մասին ուրբաթ Ամերիկայի առաջնորդը գրել է թվիթերյան իր էջում, երբ հայտարարել է Մեքսիկայից ԱՄՆ ներմուծվող բոլոր ապրանքների համար հավելյալ մաքսեր սահմանելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Տասնամյակներ շարունակ Մեքսիկան շահագործել է Միացյալ Նահանգներին,-գրել է Թրամփը:-Դեմոկրատների մեղքով մենք ունենք վատ օրենքներ իմիգրացիայի մասին: Մեքսիկան հարստանում է ԱՄՆ-ի հաշվին, եւ դա արել է տասնամյակներ շարունակ. նրանք կարող են հեշտությամբ լուծել այդ խնդիրը: Նրանց համար ժամանակն է վերջապես անել այն, ինչ անհրաժեշտ է»:

Մայիսի 30-ին Թրամփը հայտարարել էր Մեքսիկայից ներմուծվող բոլոր ապրանքների համար 5 տոկոս սահմանաչափով մաքսերն ավելացնելու որոշման մասին ընդհանուր սահմանին միգրացիոն ճգնաժամի առնչությամբ: Ավելի ուշ նույն օրը նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտնել էր, որ ուրբաթ Մեքսիկայից պատվիրակությունը ԱԳ նախարար Մարսելո Էբրարդի գլխավորությամբ մեկնելու է ԱՄՆ մաքսերի շուրջ ստեղծված իրավիճակի մասին բանակցություններ վարելու նպատակով: