Ուոլքերի, Փերիի, Չալիի եւ Թեյլորի ջանքերի շնորհիվ Զելենսկու եւ Թրամփի հանդիպման հնարավորությունների պատուհանը չի փակվել. Վլադիմիր Զելենսկին երեկ հրավեր է ստացել Դոնալդ Թրամփից այցելելու Վաշինգտոն պաշտոնական այցով, տեղեկացնում է ZN.UA-ն։

Հանդիպումն, իհարկե, տեղի կունենա արդեն ԱՄՆ նախագահի՝ ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո։ Գուցե օգոստոս-սեպտեմբերին։

Հոդվածի հեղինակ Յուլյա Մոստովայայի խոսքով՝ մի բան պարզ է. դա չի լինի ֆլյուիդների փոխանակում, այլ կկայանա առարկայական խոսակցություն Դոնբասում հակամարտության կարգավորման վերաբերյալ։

«Ընդ որում՝ պետք է հասկանալ, որ Թրամփի համար Ուկրաինան ամերիկա-ռուսական բանակցությունների «մեխն» է։ Այնտեղ կան նաեւ Սիրիան, Չինաստանը, Վենեսուելան, Իրանը... Գործնական ամերիկյան բիզնես-նախագահի մեծ խաղի ֆոնին այդ բոլոր «կամուրջ Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ»-ը, «բուֆերային գոտին, որը պաշտպանում է Եվրոպան Ռուսաստանից», օլդսքուլյան ձանձրալիություններ են,- նշում է ZN.UA գլխավոր խմբագիրը։- Զելենսկուն ուղղվելիք գլխավոր հարցը բանակցություններում լինելու է. «Ինչո՞ւ է Ամերիկան այսքան տարի Ուկրաինային հեղեղել հարկատուների դոլարներով»։ Եկել է իրական բիզնես-նախագծերի ժամանակը. հող, գազարդյունահանում, նավահանգիստներ եւ այլն։ Հողը վաճառելուն Զելենսկին եւ նրա թիմը պատրաստ են։ Իսկ երկրնե՞րը»։