ԱՄՆ-ն այլեւս «հնազանդ» չի պտտվի Չինաստանի շուրջը՝ Ասիայում երկրի պահվածքի պատճառով, երբ տարածաշրջանում կայունությունը սպառնալիքի տակ է եւ հղի Հարավչինական ծովից մինչեւ Թայվան խնդիրներով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը, հաղորդում է Reuters-ը: 

Խոսելով «տարածաշրջանն ապակայունացնողների» մասին, Շանահանն ուղիղ չի մեղադրել Չինաստանին, սակայն հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլեւս չի հանդուրժի Չինաստանի պահվածքը:

Ընդ որում, նա հավելել է, որ ձգտում է նպաստել Պեկինի հետ ռազմական հարաբերությունների զարգացմանը:

«Հնարավոր է, որ ամենամեծ սպառնալիքը գալիս է այդ տարածաշրջանից: Նրանք ցանկանում են խախտել միջազգային կարգուկանոնը»,- ասել է Շանահանը: