ԱՄՆ-ի վիզա ստանալու համար դիմած գրեթե բոլոր մարդիկ պետք է ներկայացնեն տեղեկատվություն սոցցանցերում իրենց էջերի մասին՝ համաձայն նոր կանոնների, հաղորդում է BBC News-ը:

Ըստ Պետդեպի հաստատած նոր կանոնների՝ այժմ մարդիկ պետք է ներկայացնեն իրենց անունները սոցցանցերում, էլեկտրոնային հասցցեներն ու հեռախոսահամարները, որոնք վավեր են 5 տարիների ընթացքում:

Երբ անցալ տարի այդ կանոնի մասին առաջարկը ներկայացվել էր, երկրի իշխանությունները գնահատել էին, որ այն կարող է ազդել տարեկան 14.7 մլն մարդու վրա:

Նշվում է, որ այդ որոշումը չի տարածվում վիզայի այն դիմորդնրի վրա, որոնք ներկայացնում են դիվանագիտական կամ պաշտոնական շրջանակները:

«Մենք մշտապես աշխատում ենք ընտրության գործընթացի բարելավման մեխանիզմներ փնտրելու ուղղությամբ Միացյալ Նահանգների քաղաքացիներին պաշտպանելու նպատակով՝ միեւնույն ժամանակ սատարելով դեպի ԱՄՆ օրինական ճանապարհորդությունները»,-նշվում է կառույցի հաղորդագրության մեջ:

Նախկինում վերոնշյալ տեղեկությունները պետք է ներկայացնեին միայն մարդիկ, որոնք պատկանում են առանձին խմբերի, ինչպիսիք են, օրինակ, ահաբեկչական խմբավորումները:

Այժմ վիզա ստանալու համար գրեթե բոլոր դիմորդները պետք է տրամադրեն բոլոր սոցցանցերում իրենց էջերի մասին տեղեկատվությունը: