Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նա ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին, «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, «Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:





























