Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 2-ին, ժամը 21:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սիլիկյան-Հաղթանակ ավտոճանապարհին՝ «Արվասար» ռեստորանի մոտակայքում, այրվում է չբնակեցված վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:46-ին, մարվել՝ 22:30-ին:

Չբնակեցված վագոն-տնակն ամբողջությամբ (15 քմ) այրվել է: