ԿԺԴՀ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության համար  կոմիտեի մամուլի քարտուղարը քննադատել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի՝ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ  Չեն Ընի հետ հանդիպելու ցանկությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Աբեի թիմը խոսում է բարձր մակարդակով առանց նախապայմանների բանակցելու պատրաստակամության մասին, միեւնույն ժամանակ անմտորեն վնաս պատճառելով ԿԺԴՀ-ին, ինչը անամոթության գագաթնակետ է»,  - ասել է կոմիտեի ներկայացուցիչը:

Նա նշել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Թարո Կոնոյի վերջին հայտարարությունը, որում նշվում է, որ միջազգային հանրությունը կչեղարկի  Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները, եթե Փհենյանը ճիշտ որոշում կայացնի:

«Չնայած նրան, որ Ճապոնիայում չկա ընդունակ մարդ, ափսոս, որ նման սուր եւ տհաճ դիմագծերով ցարծահասակ արարածն, ինչպիսին Կոնոն է, որը  միշտ անզգույշ եւ տհաճ նկատողություններ է անում, ԱԳ նախարար է», - ասել է մամուլի քարտուղարը:

Նա հավելել  է, որ անիմաստ է բարձրաձայնել հարաբերությունների բարելավման մասին, եթե Ճապոնիան չհրաժարվի իր «վատ բնավորությունից»:

Մայիսի սկզբին Ճապոնիայի վարչապետը Sankei Shimbun թերթին տված հարցազրույցում ասել էր. «Մենք չենք կարող կոտրել Ճապոնիայի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ փոխադարձ անվստահության մթնոլորտը, եթե ես չհանդիպեմ Կիմ Չեն Ընի հետ: Ես կցանկանայի նրա հետ հանդիպել առանց նախապայմանների եւ անկեղծ զրուցել»: