Սվերդլովի մարզային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 48-ամյա Դմիտրի Վլասովին՝ 12 կանանց բռնաբարության, նրանցից մեկի սպանության, ինչպես նաեւ կողոպուտների եւ ավազակային հարձակումների կազմակերպման մեղադրանքներով, հայտնում է Е1.ru եկատերինբուրգյան պարբերականը:
Վլասովը մեղքը մասնակի է ընդունել: Նա պատիժը կկրի խիստ ռեժիմի գաղութում: դատարանը որոշել է նաեւ նրանից բռնագանձել տուժողներին պատճառված բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցում: Դատարանի հաղորդագրության մեջ նշվում է, որ տուժածներից մեկն անչափահաս էր:
Պարբերականը հայտնում է, որ տղամարդը հանցագործությունները կատարել է 1992-ից 2014 թվականներին, նրան հաջողվել է ձերբակալել միայն 2018 թվականին, երբ փորձել էր Ռուսաստանից հեռանալ: Նա 2009 թվականին արդեն պատիժ կրել է: Բժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ Վլասովը մեղսունակ է:
Մարզային դատախազությունից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ տղամադը 2009 թվականից 2014 թվականը կատարել է 32 սեռական բնույթի հանցագործություն, քրեական գործով անցնում են 12 տուժածներ:





























