Կոտայքի մարզում, այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։45-ի սահմաներում Mitsubishi Pajero մակնիշի 16 ՍԼ 730 համարանիշի ավտմեքենայի վարորդը Արզնի ձորում՝ ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և երկրորդ ոլորանում բախվել է բազալտե քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել երրորդ ոլորանում՝ ճանապարհի մեջտեղում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։

ԱԻՆ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, դադարեցրել բենզինի արտահոսքը, դարձի բերել ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։