ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի բարձրաստիճան պաշտոնյաները բանակցություններ կսկսեն սահմանի վիճակի, միգրանտների եւ մեքսիկական ներմուծման համար մաքսատուրքեր սահմանելու Վաշինգտոնի սպառնալիքների մասին, հաղորդում է AP-ն:
Հայտնի չէ, թե էլ ինչ կարող է անել Մեքսիկան, եւ ինչը բավական կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բավարարելու համար: Թրամփի հանրապետական կողմնակիցները զգուշացնում են, որ մեքսիկական ներմուծման սակագները կազդեն ամերիկացի սպառողների վրա, վնաս կպատճառեն տնտեսությանը:
«Մեքսիկան մեծ պատվիրակություն է ուղարկում սահմանի մասին խոսելու համար», - թվիթերում գրել է Թրամփը:
«Խնդիրն այն է, որ նրանք 25 տարի խոսում են: Մենք ցանկանում ենք գործել, այլ ոչ թե խոսել»:
Մեքսիկայի Էկոնոմիկայի նախարար Գարսիելա Մարկեսը մտադիր է հունիսի 3-ին բանակցություններ անցկացնել ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբոր Ռոսի հետ: 2 օր անց Վաշինգտոնում կհանդիպեն նաեւ Մայք Պոմպեոյի եւ ԱԳ նախարար Մարսելո Էբրարդոյի գլխավորությամբ պատվիրակությունները:
Թրամփը մեքսիկական ներմուծման համար 5 տոկոսանոց սակագներով է սպասռնում, սկսած հունիսի 10-ից:
Նա պնդում է, որ Մեքսիկան տարիներ շարունակ օգտագործել է ԱՄՆ-ին, սակայն չարաշահումները կավարտվեն, երբ նա ներմուծվող մեքսիկական ապրանքների համար մաքսատուքրեր կսահմանի:
Միք Մալվանին՝ Սպիտակ տան վարչակազմի ղեկավարի պաշտոնակատարն ասել է, որ նախագահը «մահացու լուրջ է»:





























