Հունիսի 2-ին, երեկոյան իննին մոտ, ոստիկանություն է զանգահարել 30-ամյա մի կին եւ հայտնել, որ մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում, ավտոբուսի սրահում գողացել են իր դրամապանակը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները պարզել են, թե ով է կատարել գողությունը: 26-ամյա երեւանցի երիտասարդը Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, տվել խոստովանական բացատրություն, վերադարձրել գողոնը:

Դրամապանակում եղել են 15 հազար դրամ, նույնականացման, բանկային եւ զեղչի քարտեր:

Տուժած կինը հրաժարվել է հաղորդում տալուց:

Նախապատրաստվում են նյութեր: